Կառավարությունը 4 ընկերությունների ազատեց մաքսատուրքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արտոնություն տրվեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին: Այս  ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի մաքսատուրքի արտոնությունից:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունը իրականացվելու է Երեւանում: Սակայն կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցեր թվում եւս կային այնպիսինները, որոնցով արտոնություն տրվեցին երեք ընկերությունները:

Օրինակ «Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից:




Լրահոս