«Ժողովուրդ» օրաթեթին ԱԱԾ-ի ոչնչացված նյութերի ճակատագրից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոչնչացված նյութերի գործով տարվող ուսումնասիրության շրջանակներում ԱԱԾ է հրավիրվել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Տիգրան Բարսեղյանը:
Ինչպես հայտնի է, մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ տված ասուլիսին հայտարարել էր, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, եւ այժմ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում:
«Մտածում էինք, որ այդ նուրբ թեմային հրապարակային պետք չէ անդրադառնալ, սակայն քանի որ կառավարությանը հարցադրումներ են հնչում, որոնքոչ ուղղակիորեն առնչություն ունեն թեմայի հետ, օրինակ, թե արդյոք ԱԱԾ-ն չգիտի, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել եւ ինչպես, հասկանում ենք, որպետք է ինչ-որ կերպ արձագանքել դրան: Եվ որոշեցինք այդ թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ ու նշեց, որ նույնիսկ սխալ կլինի ասել, որ այդ նյութերը ոչնչացվել են, ճիշտ կլինի պարզապես ասել, որ դրանք տեղում չեն:
Նա նշեց, որ նախ պետք է համոզվեն, որ ճիշտ են հասկանում իրավիճակը, եւ դրա համար ծառայողական քննություն է իրականացվում: Վարչապետը չպնդեց, բայց հավանական համարեց, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի,եւտեղի կունենա համապարփակ քննություն: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ-ի ոչնչացված նյութերի ճակատագրի, ծառայողական քննության ընթացքի մասին զրուցել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանի հետ: Ի պատասխան` վերջինս հայտնել էր.«Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են եւ այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է, չէ՞, գնում գրագրությունը, այդ իրանց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է….
Քրեական գործ չկա տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են: Հետո քրեական գործերը մենք մեզ մոտ չենք պահում, դրանք արխիվացվում են…»: Ինչեւէ, ԱԱԾ-ում շուրջ 5 ամիս ծառայողական ուսումնասիրություն սկսվեց` հասկանալու համար, թե ով կամ ինչու որոշեց ոչնչացնելնյութերը, որոնք ավելի ուշ ԱԱԾ-ին հաջողվեց վերականգնել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի կողմից տարված ծառայողական ուսումնասիրութունից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ում տարվող ուսոմնասիրության շրջանակներում քննել են ԱԱԾ Սահմանադրական, հասարակական կարգի պահպանման ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Տիգրան Բարսեղյանին: Նշենք, որ դեռեւս 2012 թվականի մամուլի հրապարակումների համաձայն` գեներալ- մայոր Բարսեղյանի անունը կապում էին 2004թ. ապրիլի 12-ի եւ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ: Նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները:
Զբաղեցրած պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին, ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով:
Ինչեւէ, բացի վերջինիցս ԱԱԾ -ն լսել է ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, թե որտեղ են ոչնչացված նյութերը, եւ ովքեր են հրահանգել դրանք ոչնչացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` ԱԱԾ աշխատակիցները կոնկրետ անուն են տվել` տեղեկացնելով, որ իրենց նյութերը ոչնչացնելու մասին հանձնարարել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանը: Ի դեպ, Կարապետ Դավթյանը պաշտոնից ազատվել է հեղափոխությունից մեկ ամիս անց` մայիսի 29-ին:
ԱԱԾ-ում ներքին քննարկման ժամանակ եկել են այն եզրակացության, որ նյութերը ոչնչացված են եղել, քանի որ նրանց պահելու անհրաժեշտությունը չի եղել, եւ դա նորմալ գործընթաց է եղել: Ինչեւէ, մեզ հասած լուրերով` անկախ իրավիճակից` նպատակ է դրվել ոչնչացված նյութերը վերականգնել, եւ դա հաջողվել է, բայց կարողացել են միայն դրանց կեսը վերականգնել:
Քնար Մանուկյան