Vbet Հայաստանի գավաթ. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացան Vbet Հայաստանի գավաթի խաղարկության Զ եզրափակչի հանդիպումները։Հայաստանի Բարձագույն խմբի գործողչեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր Հայաստանի Առաջին խմբի գործողչեմպիոն «Սեւանին»։ Վարդան Մինասյանի տղաները առանց լուրջ խնդիրների կարողացան նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։ «Արարատ -Արմենիան» կարողացավ հաղթել 11։2 հաշվով եւ ապահովել տեղը Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում։ Հայաստանի Բարձրագույն խմբի գործողչեմպիոններիցպոկեր ձեւակերպեց Լուիս Օգանան, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արտյոմ Ավանեսյանը, իր հաշվին դուբլ գրանցեց Պետրոս Ավետիսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Դամչեւսկին եւ Անտոն Կոբյալկոն։

Գավաթի խաղարկության Զ եզրափակչի կենտրոնական հանդիպումը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում, որտեղ տանտեր համարվող «Գանձասար – Կապանը» ընդունել էր Երեւանի «Ալաշկերտին»։ Վերջին շրջանում գեղեցիկֆուտբոլ ցուցադրող կապանցիները կարողացան հաղթել Արմեն Ադամյանի թիմին 3։1 հաշվով։ Հենց հանդիպման մեկնարկից «արջերը» կարողացան առավելություն ստանալ հաշվի մեջ։ 8-րդ րոպեին Արման Հովհաննիսյանի հիանալի անցումից հետո խաղի հաշիվը բացեց Նարեկ Ասլանյանը, ով կապանյան թիմի կազմում խփեց իր առաջին գնդակը։ 22-րդ րոպեին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց նորից Նարեկ Ասլանյանը, ով, սեփական կիսադաշտում խլելով գնդակը, ֆանտաստիկ հարվածով գրավեց Օգնյեն Չանչարեվիչի դարպասը։ Այս գոլիցհետո Արմեն Պետրոսյանի տղաները ստացան նաեւ հոգեբանական առավելություն եւ խաղի ղեկը ամբողջությամբ վերցրին իրենց ձեռքը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտը» կարողացավ վերադարձնել խաղի ինտրիգը․38-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը կրճատեց Տիագո Գալվաոն։ Արդարության համար պետք է նշել, որ այս գոլում մեղքի իր չափաբաժինն ուներ կապանյան թիմի դարպասապահ Գեւորգ Կասպարովը։

Երկրորդ խաղակեսը «Ալաշկերտը» սկսեց ագրեսիվ, սակայն պակասում էին գոլային պահերը։ Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում երեւանյան ակումբը ուներ գնդակին տիրելու առավելություն, սակայն ավել ոչինչ։ 63-րդ րոպեին «Գանձասար – Կապանի» ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը ստացավ 2-րդ դեղինը եւ իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստներով։ Թվում էր՝ «Ալաշկերտը» այս դրվագից հետո ավելի կոգեւորվի եւ կկարողանա հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն Արմեն Պետրոսյանի ճիշտ փոփոխությունները հանգեցրին նրան, որ ալաշկերտցիները այդպես էլ գոլ խփելու հնարավորություն չունեցան , իսկ, ահա, 89-րդ րոպեին Վասպուրակ Մինասյանի փոխանցումից հետո խաղի վերջնական հաշիվը ամրագրեց կապանցիների առաջատար Գեղամ Հարությունյանը։ Խաղից անմիջապես հետո Գեղամ Հարությունյանը պատասխանեց «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին: «Շատ բարդ ստացվեց խաղը․«Ալաշկերտը»ուժեղ թիմ է, եւ կարող եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել նման մրցակցին։ Բավական երկար ժամանակ բաց եմ թողել եւ չեմ հայտնվել թիմի հայտացուցակում վնասվածքի պատճառով։ Թիմ ըուներ նաեւ այլ կորուստներ, բայց առաջնության միջնամասից արդեն սկսեցինք լավ հանդես գալ եւ հաղթանակներ տոնել։ Փառք Աստծո, Իմ վնասվածքն արդեն անցյալում է, բժիշկներըթույլ են տվել խաղալ, սակայն դեռեւս կա վախ, որ կարող է կրկնվել վնասվածքը։ Հուսամ, որ առաջիկայում կանցնի, եւ կկարողանամ լիարժեք խաղալ ու մարզվել»,- ասել է Գեղամ Հարությունյանը։

Այսպիսով, կապանյան ակումբը նույնպես կարողացավ նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր եւ այդ փուլումկմրցի «Արարատ – Արմենիայի» հետ։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին «Ուրարտուն» եւ «Նոան»։ «Ուրարտուն» Ալեքսանդր Գրիգորյանի առաջին խաղում կարողացավ Վանաձորում 1։0 հաշվով պարտության մատնել տեղի «Լոռիին»։ Երեւանյան ակումբի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Եվգենի Կոբզարը։ «Նոան» էլ իր հերթին բարդ հաղթանակ տոնեց Առաջին խմբի նորեկ «Վանի» նկատմամբ։ Վադիմ Բորեցի տղաները հյուրընկալվելիս հաղթեցին 1։0 հաշվով։ Իր անունը լուսատախտակին վառեց Բենիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները բաղկացած կլինեն 2 խաղերից՝ տնային եւ արտագնա։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս