
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի լուսանկար եւ մակագրել. «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Բիշքեկ, որտեղ մասնակցում է ՀԱՊԿ խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմով նիստերին:
