Armenian text to speach

Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բանակցում ենք, որ գազի այնպիսի գնային տատանում չլինի, որը կդառնա բեռ։ Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ բանակցությունների ֆորմատը եռակողմ է:

«Ցանկացած հնարավորություն պետք է գնահատենք և հաշվի առնենք՝ այդ թվում և այլ երկրների հետ։ Իրանի հետ կապված գործարքի էությունը բարտերային է»,-ասաց Գրիգորյանը։

Հարցին՝  գազի գինը ապրիլից հետո բարձրանալու է, թե ոչ, փոխվարչապետը պատասխանեց.

«Հիմա ուզում եք ենթադրություններով խոսենք։ Չեմ կարող ավել բան ասել այդ ժամանակահատվածի համար։ Բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»։




Լրահոս