Բաքվում այսօր կայացել է երկրի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության արտահերթ նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել ցրել երկրի խորհրդարանը: Նիստին մասնակցել է վարչապետ Ալի Ասադովը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոնները:
Վաղը խորհրդարանը ցրելու հարցը կքննարկվի Միլի Մեջլիսում: Երկրի ղեկավարին կհղվի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հայտարարություն:
Բանն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ Ադրբեջանի ԱԺ այսօրվա կազմը չի համապատասխանում երկրի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից բռնած քաղաքական ուղուն ու փաստացիորեն հեռացել է «երկրում իրականացվող բարեփոխումներից»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին ընտրություններն անցկացվել են 2015 թ. նոյեմբերին, իսկ հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2020 թ նոյեմբերին: