Շուշիում իտալական կրթական ծրագրով արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիում իտալական կրթական ծրագրով արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«ԼԱՎ ԼՈՒՐ ԻՏԱԼԱԿԱՆ ?? ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ.

✅ՇՈՒՇԻՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

✅ԿՎԵՐԱԶԻՆՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

✅ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԻՏԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ ԿԲԱՑՎԻ

Հարգելի՛ հայրենակիցներ

Խոսքս ուզում եմ սկսել շատ լավ նորություններով: Իտալիայի Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ հանդիպում եմ ունեցել՝ քննարկելու ծավալվելիք համագործությանը վերաբերող հարցեր: Պարոն Սալայի հրավերով մասնակցել եմ իրենց երկրամասում կառուցվելիք միջին մասնագիտական կրթության նոր դպրոցի նախագծի քննարկմանը, ծանոթացել կրթական ծրագրերին ու դասավանդվող մասնագիտություններին` ձեռք բերելով մի շարք կարևոր պայմանավորվածություններ:

Մասնավորապես՝ կստեղծվի հայ-իտալական հիմնադրամ, որի աջակցությամբ Շուշի քաղաքում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան: Այն ինչ-որ առումով մրցակից կլինի Շուշիում ֆրանսիական կրթական մոդելի օրինակով գործող և մեծ համբավ ձեռք բերած Եզնիկ Մոզյան ուսումնարանի համար՝ բայց հիմնականում առաջարկելով նոր մասնագիտություններ:

✔️Նոր ուսումնական հաստատությունը մեր երեխաներին կմասնագիտացնի սննդի, հյուրանոցային ու ռեստորանային սպասարկման ծառայությունների, խճանկարչության (մոզաիկա), փայտագործության, պրոշուտոյի (իտալ.՝ prosciutto՝ խոզապուխտ) պատրաստման, պանրագործության, գինեգործության և շատ այլ ոլորտներում: Իտալիան, ինչպես գիտենք, հատկապես գինեգործությամբ ու պանրագործությամբ, աշխարհի առաջատարներից է, իսկ Արցախում այդ երկու ճյուղերի զարգացումը մեծ հեռանկարներ ունի:

✔️Իտալական կողմի հետ ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունը Ստեփանակերտի արհեստագործական դպրոցի վերազինումն է նոր սարքավորումներով: Այն ուսումնարանի սաներին հնարավորություն կտա մասնագիտանալու սննդի և ծառայությունների ոլորտում:

✔️Երրորդ առաջարկս, որի իրականացման համար իտալացիներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին, Արցախում գործող արհեստագործական դպրոցների սաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումն է Իտալիայում: Այն նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում:

✔️Եվ չորրորդը՝ Ստեփանակերտում իտալական տան բացումն է, որտեղ արհեստագործական ուսումնարանների՝ սննդի ոլորտում մասնագիտացող աշակերտները հաճախորդներին կարող են իրենց խոհարարական հմտությունները ցուցադրել: Ծրագրին գործնականում ծանոթանալու համար այցելել եմ տեղում գործող հաստատություն և շատ տպավորված եմ ուսուցման կիրառվող մեթոդներից:

Զարգացած, հզոր և բարձր կենսամակարդակ ունեցող Արցախի տեսանելի ապագայի մեր խոստումն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և ամենակարևորը, այդ մասնագետների պատրաստման սեփական դարբնոցի ստեղծում, որին էլ հետամուտ ենք…

Անելիք շատ ունենք…»




Լրահոս