Հրդեհ «Նոր Զովք»-ի լավաշի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին` ժամը 22:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:

Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ:

Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին: Այրվել են ջրատաքացուցիչն ամբողջությամբ և էլեկտրական լարեր (մոտ 1 գմ):




Լրահոս