Քաղաքի կարգավիճակ՝ Ազատամուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ բնակավայրը խորհրդային տարիներին քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ։ 1996թ. երբ Հայաստանի համայնքները դասակարգվեցին որպես քաղաքներ եւ գյուղեր, Ազատամուտը ստացավ գյուղի կարգավիճակ։ Սակայն Ազատամուտը գյուղատնտեսական հողեր չունի։ Այն հիմնվել է հարեւան Դիտավան գյուղիհողերի վրա։ Ազատամուտ բնակավայրը 1970 թ. հիմնվել է բենտոնիտայինկավ վերամշակող «Բենտոնիտ» կոմբինատի հենքի վրա,այստեղ բազմաբնակարան 22 շենք ու քոթեջներ կան։ 2018թ. հոկտեմբերին նկատի ունենալով, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մաազային քննչական վարչությունում Ազատամուտ համայնքը 2008 թվականից ղեկավարող Ժորա Մարտիրոսյանի վերաբերյալ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ է քննվում, Տավուշի մարզի դատախազի կողմիցորոշում կայացվեց համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այնուհետեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի որոշմամբ` համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Վահագն Ալավերդյանը։ 2019թ. հունիսի 9-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որի ընթացքում միակ թեկնածու, համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՅԴ անդամ Վահագն Ալավերդյանն ընտրվեց համայնքի ղեկավար։

Վ. Ալավերդյանը այժմ բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել է, որ Ազատամուտը գյուղ է համարվում, սակայն ազատամուտցին սեփականաշնորհված հող չունի, համայնքի կյանքն աշխուժացել է, վարչապետին խնդրել է 2020թվականին՝ Ազատամուտ բնակավայրի հիմնադրման 50-ամյակին նվեր մատուցել եւ համայնքին տալ քաղաքի կարգավիճակ։ Տավուշի մարզում կա նման նախադեպ։ Այրում քաղաքատիպ ավանը տեղի պահածոների գործարանի հենքի վրա է ստեղծվել, 1996թ.-ից համարվում էր գյուղ, 2006 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ; Ազատամուտի բնակչությունը, ըստ Տավուշի մարզպետարանիինտերնետայինկայքի, 2017թ. հունվարի 1-իդրությամբկազմելէ 3182 մարդ։ Այն բնակչության թվով զիջում է Իջեւանի տարածաշրջանի մի շարք գյուղերին՝ Այգեհովտին, Աչաջրին, Գանձաքարին։ Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից Իջեւանը միակն է, ուր համայնքների խոշորացում չի կատարվել։ ՀՀ կառավարությունը նախատեսում է, օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարելով, Իջեւանի տարածարջանում 2020թ. իրականացնել համայնքների միավորում, այդ տարածաշրջանի բոլոր 19 բնակավայրերը ներառել մեկ` Իջեւան համայնքի մեջ, այդ խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններն անցկացնել 2019թ. մարտի 15-ին։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս