
ԱԱԾ ծառայությունը տեսաակնարկ է պատրաստել՝ նվիրված հետախույզ Գոհար Վարդանյանի հիշատակին: Նշենք, որ անվանի հետախույզի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Մոսկվայում: Հայաստանից պաշտոնական պատվիրակություն է մեկնել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ վերջին հրաժեշտը տալու հայազգի հետախույզին: