
ՀՀ վարչապետի մարտահրավերին արձագանքել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ Թվիթերի իր էջում նշելով. «Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»:
Հիշեցնենք՝ երեկ հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը նշեց, որ իր հաշվեհամարից ամեն ամիս 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին եւ մարտահրավեր նետեց 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին:
Սերժ Թանկյանը ևս ընդունել է մարտահրավերը՝ այն փոխանցելով Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին: