ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պատմություններով են հայտնի բեռնատարներ նվիրած ընկերություններն ու ում են պատկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ գաղտնի էր պահվում Երևանի քաղաքապետարանին նվիրատվություններ կատարողների ցանկը: Եվ դա ավելի էր խորացնում կասկածները, որ այդ նվիրատվություններն արվում են ինչ-որ բանի դիմաց:

Եվ երեկ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակեց այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններին ու անհատներին. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն), «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ: Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հԱՏ կամազ:

Եվ ահա, ի հավելումն այս ցանկի՝ 168.am-ի տեղեկություններով՝ 20 «Կամազ» ավտոմեքենա նվիրել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը՝ իր Պուշկին-Տերյան խաչմերուկում կառուցվող հյուրանոցի հարկերի ավելացման շինթույլտվության դիմաց:

Եվ այս ցանկից հետո սկսվեցին հրապարակումներ, թե ով ինչի դիմաց է կատարել նվիրատվություն: «Հետքը» պարզել է, որ քաղաքապետարանին կամազներ նվիրած «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է, «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր և պատրաստվում է մեծ համալիր կառուցել:

Մեկ այլ ընկերություն էլ՝ «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը, ըստ «Հետքի», թեև քաղաքին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար է նվիրել, սակայն այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ մոտ 244 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն է ունեցել։




Լրահոս