Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:

Երևանից գնացքը մեկնելու ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին:




Լրահոս