Սահմանում որևէ արտառոց իրավիճակ տեղի չի ունեցել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ինչպես միշտ բացասական դերակատարություն է ունեցել Հայաստան-Ադրբեջան հարբերությունների վրա, և թուրքական մի շարք ահաբեկչական խմբեր, այդ թվում նաև «Գորշ գայլերը» մասնակցում էին Արցախում ադրբեջանական ստորաբաժանումների ներքո, պատերազմական գործողություների ընթացքում կատարելով վայրագություններ: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Թուրք զինվորականներն անընդհատ գտնվում են Ադրբեջանական բանակում, որպես խորհրդատուներ, սա ապացուցված փաստ է»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ սահմանում, որևէ արտառոց իրավիճակ տեղի չի ունեցել:

«Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առջև դրված պարտականությունները և մեր սահմանները պահում անառիկ: Ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած ոտնձգության»,-նկատեց Դավիթ Բաբայանը:

Մեր զրուցակցի հավելմամբ՝ այս պահին սահմանային իրավիճակը կայուն և վերահսկելի է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս