ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ներկայացրած հիմնավորումներն իրավազուրկ են․ Արմեն Խաչատրյանը ՝ փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողվոի նիստում 7 կողմ, 1 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունվեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդունելու մասին հարցը։ Նախագիծը ներկայացրել էր իմքայլական Արմեն Խաչատրյանը, որով առաջարկում էր գաղտնալսման հնարավորություն տալ նաեւ ոստիկանությանը։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով պետք է սահմանել ՀՀ ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը իր օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով` հաշվի առնելով այն, որ ՀՀ ոստիկանությունն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ, եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում` այդկերպ խնայելով նաեւ ՀՀ ԱԱԾ միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս