ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. կստեղծվեն երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակը կբարելավվի:

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, ըստ որի՝ կարեւորվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կստեղծվեն երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ, որտեղ ծառայություն կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները եւ նրանց ընտանիքները:

Բացի այս, ստեղծվելու են ճգնաժամային աջակցության կենտրոններ Երեւան, Գյումրի եւ Կապան քաղաքներում՝ արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակներում հայտնված եւ անհապաղ տեղավորման կարիք ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքներին:

Ի դեպ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ստեղծել նաեւ ուղեկցվող անկախ ապրելակերպի ծառայություններ` ուղղված 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանը:




Լրահոս