
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 29-ին, ժամը 17:23-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆիոլետովո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 19։03-ին։ Այրվել է անասնակեր (մոտ 3 տ):