Ի՞նչ է սպասվում ծառայությունից խուսափած քաղաքացիներին․ ՊՆ-ն որոշում է կայացրել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով, ազատվում էին քրեական պատասխանատվությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչեւ 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաեւ այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է.

«Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»: Այսինքն` ծառայության չներկայանալով` մինչեւ քրեական պատասխանատվության ժամկետը (32 տարին) լրանալը Հայաստան գալու դեպքում մինչեւ 3 տարի քրեական պատասխանատվություն է նախատեսվում: Այս օրենքի ժամկետը նախկինում, հիշեցնենք, մի քանի անգամ երկարացվել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս