
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում:
Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին․ Խաչատրյանն առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Խոսքը դատարանի վճռից հետո կատարվող գաղտնալսման մասին է։ Փաստորեն, իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում