Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը ահազանգել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս