Որ կառույցներն են հայտնվել Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը հայտնի է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարի Հաշվեքննիչ պալատը կստուգի մի շարք պետական կառույցների գործունեությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ Պալատը նախատեսել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները։

Բացի այս Հաշվեքննիչ պալատի տարեկան ստուգումների ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ այլ գերատեսչությունններ։ Օրինակ` ՀՀ պաշտպանության նախարարությունում Հաշվեքննիչ պալատը ստուգելու է գնումների գործընթացը, իսկ Առողջապահության նախարարությունում` սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությունը։ Հաշվեքննիչ պալատը կուսումնասիրի նաեւՍոցապ նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը հաջորդ տարի ստուգումներ կիրականացնի Վանաձորի քաղաքապետարանում։

Ուշագրավ է, որ Պալատը նախաձեռնել է ստուգել Գյումրու քաղաքային ճանապարհների վարկային եւ դրամաշնորհային ծրագիրը։ Հիշենք՝ Թավշյա հեղափոխությունից հետո մարզային իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին,ինչի արդյունքում կասեցվել էին շինարարական աշխատանքները։ Պարզվում է՝ Հաշվեքննիչ պալատը կասկածելի տարրեր է նկատել, ուստի նախաձեռնել է ուսումնասիրել գործընթացը։




Լրահոս