Հայաստանում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտ կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» կընդգրկվի կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկում։

Բանն այն է, որ նշված ընկերությանը ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես ՀՀ պաշտպանության եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ վերջինս կազմակերպում է երկրի էներգետիկ ռեժիմները, կազմում է հզորության բալանսները, ունի էներգահամակարգի ղեկավարման հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական փոխհոսքերը իրականացնելու գործառույթ, կազմակերպում է էլեկտրական կայանների աշխատանքը, իրականացնում է էներգահամակարգի նվազագույն ծախսումներով ռեժիմների կարգավորումը, որից կախված է էլեկտրաէներգիայի շուկայում դերակատարների ֆինանսատնտեսական գործունեությունը:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանի էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանման եւ ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման եւ բաշխման կարգավորման գործառույթներ:




Լրահոս