Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո հավաքեց մոտ 9 մլն դոլարի գումար: Նշենք , որ ամենաշատ նվիրատվություն կատարած անձանց թվում էին «Տաշիր Գրուպ» 1.5 մլն $ Սամվել Ալեքսանյան- 95 մլն 600 հազար դրամ Վարդանյանների ընտանիք- 60մլն դրամ «Ավեր» ՍՊԸ-1 մլն «Սարանիս» ՍՊԸ- 1 մլն « Վեոլիա Ջուր»- 1 մլն եւ այլն Եվ հետաքրքիր է, որ տարեց տարի համահայկական հիմնասրամի հավաքած գումարները նվազում են: Մասնավորապես 2017 թվականին հեռուստամարաթոնը հավաքել էր 12 մլն 500 հազար դոլար գումար:
Ընդ որում` հավաքված 12,5 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստացվում է հետեւյալ պատկերը. եթե հանում ենք հայաստանյան խոշոր գործարարների նվիրատվությունները, ստացվում է սփյուռքից մոտ 6 մլն դոլար է տրվել։ «Հեռուստամարաթոն 2016»-ն արձանագրել էր 15 մլն 428 հազար դոլարի նվիրատվություն: Ընդ որում` խոշոր նվիրատվություններ կատարած անձանց շարքում գրեթե նույն անուններն էին:
Նշենք, որ այս վերջին տարիների մարաթոնների ժամանակ ամենաշատ գումարը հավաքվել էր 2013 թվականին՝ 22 մլն 661 հազար դոլար, որն ուղղվել էր Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը: Այս տարեթվից հետո նվիրատվությունների չափը սրընթաց անկում ապրեց՝ հասնելով 12 մլն դրամի:
Մանրամասները՝ տեսանյութում