
Նոյեմբերի 30-ին, ժամը 00:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղում այրվում է տրակտորի կցորդիչ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 03:24-ին։
Մեղվահովիտ գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում այրվել են տրակտորի կցորդիչը՝ ամբողջությամբ (14 քմ) և կցորդիչում՝ մոտ 110 հակ անասնակեր։