Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում մեկնարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների գրանցումը:

Քվեարկությունը նախատեսված է առաջիկա փետրվարի 21-ին, նոր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի մայիսից: Ընտրությունները հաջորդում են Իրանում տեղի ունեցած արյունալի բախումներին:

Պաշտոնական Թեհրանը չի հրապարակել զոհերի վերաբերյալ որևէ թիվ: Միջազգային կառույցները պնդում են, որ առնվազն 161 մարդ է սպանվել բենզինի գների դեմ բողոքի ակցիաների ժամանակ:

Անցյալ շաբաթ իրանցի պատգամավոր Հոսեյն Նաղավի Հոսեյնին, ով արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հայտարարել է, որ իշխանությունները ձերբակալել են շուրջ 7000 հոգու:




Լրահոս