Արայիկ Հարությունյանը ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի: Այս մասին հայտնում է  նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։ Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»:

Հավելենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը տարածել էր հայտարարություն, թե իրենք հանդես են եկել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նախաձեռնությամբ՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին:




Լրահոս