Գողության քանի դեպք է արձանագրվել «Սև ուրբաթին» «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. Ոստիկանության պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցի մի քանի օգտատերեր անդրադարձել էին առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում կատարված հանցագործություններին:

Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթի» շրջանակում, ինչպես և նախատեսվում էր, առևտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն, այդ թվում՝ նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում և հարակից ավտոկայանատեղիներում:
Աննախադեպ մարդաշատ լինելու պատճառով հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կայանել են նաև առևտրի կենտրոնից բավական հեռու՝ անտառամերձ և չվերահսկվող տարածքներում:

Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում, ում սպասարկման տարածքում է գտնվում նշված առևտրի կենտրոնը, արձանագրվել է հանցագործության 10 դեպք: Մասնավորապես՝ առևտրի կենտրոնի տարբեր խանութ-սրահներից գողության 5 դեպք, որից 4-ը բացահայտվել է, 1 կողոպուտի փորձ, որը նույնպես բացահայտվել է:
Արձանագրվել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 և գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրված բոլոր հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս