
Նոյեմբերի 30-ին, ժամը 05.40-ին, 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանը, վարելով իրեն վստահված «Մերսեդես» ավտոմեքենան, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ոստիկանության ՃՈ ծառայության անշարժ պահակակետի պատին, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժինը: