«Արաբկիր» բժշկական կենտրոնը պատասխանել է ԱԱԾ-ին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեխաների ապօրինի որդեգրումների եւ վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինիկայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը: «Մենք ուղղակի, հարցմանն ի պատասխան, ինչ տվյալ ուզել են, տվել ենք։ Թե հետագայում ինչ է եղել, չգիտենք։ Մեր հիվանդանոցը որեւէ քրեական գործում ներգրավված չէ, եւ տեղյակ էլ չենք այդ մասին։ Պարզապես հարցեր են եղել՝ ինչ երեխաներ կան, որ թողնվել են ծնողների կողմից, ում են տվել մանկատուն եւ այլն»,- ասել է Արման Բաբլոյանը։

Անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ իր հորը հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի եւ իշխանությունը յուրացնելու հոդվածներով` որդի Բաբլոյանը արձագանքել է, թե նրա մեղքի բաժինը չի տեսնում: «Միանշանակ նա չէր կարող նման բան անել»,- ամփոփել է Արման Բաբլոյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս