Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի դեպքը մտավ դատարան. ինչ է սպասվում կալանավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեյանի հետ կատարված դեպքը մտավ դատարան:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Լևոնի Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ գնացել է Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում, Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ շարունակելով իրենց հանցավոր մտադրությունն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել է իր բնակության վայր գնացող, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել է նրան, թե արդյոք, <<վնգստացող>> դատավորների շարքին է պատկանում` կապված Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը` պարզելու համար, թե փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Ս.Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Սարգիս Գառնիկի Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Նարեկ Լևոնի Մութաֆյանի հետ գնացել է Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում, Նարեկ Լևոնի Մութաֆյանի հետ շարունակելով իրենց հանցավոր մտադրությունն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել է իր բնակության վայր գնացող, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանին, որի ժամանակ Ն.Մութաֆյանի կողմից վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցադրումը` այն է` արդյոք նա «վնգստացող» դատավորների շարքին է պատկանում` կապված Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, ինչպես նաև Ա.Դանիբեկյանի գլխի հատվածում փայտի հարվածների հետքերը ցույց տալու առաջարկը և դրանք Ն.Մութաֆյանի կողմից տեսանկարահանելուն ուղղված փորձը տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Վերոնշյալ մեղադրյալները կալանքի տակ են, իսկ գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:




Լրահոս