Ուսումնասիրություններ՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում․ մի քանի ամսվա ստուգումները կավարտվեն տարեվերջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեւական ժամանակ է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան 7 ամիս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում են կարագի, բենզինի, շաքարավազի, բնական սեղմված գազի, կոնյակի շրջանառության ոլորտները:Ի դեպ, տեղեկացնենք, որ Հանձնաժողովն է նախաձեռնել այս շուկաներում ուսումնասիրությունը: Դրանք սկսվելեն այս տարվա մայիսին, եւ ինչպես ՏՄՊՊՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, մինչեւ տարեվերջ կավարտվեն:

Այլ կերպ ասած՝ ՏՄՊՊՀ-ն որոշել է կարգավորել բնական սեղմված գազի շուկան: Ինչպես հայտնի է, Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով: Բնականաբար բնական սեղմված գազը ավելի բարձր գին ունի Երեւանում:«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրին բազմաթիվ անգամ անդրադարձել է: Չէ՞որ գների տարբերությունը խոսում է այն մասին, որ Երեւանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում: Մյուս կողմից, Հայաստանի ամբողջ տարածքում սեղմված գազի գնի տարբերությունը հարցեր է առաջացրել նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ: Արդյոք Հանձնաժողովին կհաջողվի կանոնակարգել այս շուկան`ցույց կտա ժամանակը: Բայց արձանագրենք, որ թեեւ ՏՄՊՊՀ-ն այս մայիսից է սկսել ուսումնասիրությունները այս շուկայում, որիցանցել է մի քանի ամիս, այնուամենայնիվ բնական սեղմված գազը դարձյալ տարբեր գազալցակայաններում վաճառվում է տարբեր գներով:

Բենզինի շուկայում խաղացողները մնացել են նույնը, նոր խաղացողներ չեն հայտնվել: Նշենք, որ մեզ մոտ բենզինի գինը չի ձեւավորվում մրցակցության արդյունքում, ինչպես հարեւան Վրաստանում է: Մեզ մոտ առաջին նախապայմանն այն է, որմենքունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ», եւ երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ չկա ուչի էլ լինելու: Եւ բացի այդ, մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու:

Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւոգյանի խոսքերով`կարագի, շաքարավազի շուկաներում պատկերն այլ է. կենտրոնացվածության աստիճանն է նվազում:

Պարզվում է, որՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերլուծություններէ անում մի քանի կոնյակ արտադրող ընկերությունների ունեցած պաշարների, մթերվող խաղողի ծավալների եւ արտադրական հնարավորությունների վերաբերյալ:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Հանձնաժողովը դիտանցումներ է իրականացրել կոնյակ արտադրող ընկերություններում խաղողի մթերման, խմորման եւ թորման փուլերում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ներքին շուկայում վաճառվող եւ արտահանվող կոնյակները պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտությունների:Ինչպես հայտնի է, Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Եւ Հանձնաժողովն այսպես մտադիր է հետեւել, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները: Պարզվում է`որոշ տվյալներ մտահոգել է ՏՄՊՊՀ-ին, եւ Հանձնաժողովը որոշել է հստակեցնել` արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ:

ՏՄՊՊՀ-ն թերեւս չի կենտրոնանա միայնվերը նշված 5 շուկաների վրա եւ աչքաթող չի անի պարենի շուկան: Չէ՞որ Ամանորին մնացել են հաշված օրեր, եւ մեր հանրապետությունում, սովորության համաձայն, տնտեսվարողները, առիթից օգտվելով, զգալի բարձրացնում են ապրանքների գները: Դե ինչ, սպասենք եւ տեսնենք, թե ինչ է ուսումնասիրել ՏՄՊՊՀ-ն եւ իր ուսումնասիրության արդյունքում արդյոք կարողացել է փոքր-ինչ կարգավորել նշված շուկաները: Ամեն դեպքում, առայժմ որեւէ փոփոխություն չկա:

Հ.Գ. Ի դեպ, առաջիկայում հագուստի շուկան եւս հայտնվելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում. նպատակը մեկն է՝ կանխել բրենդի անունից կեղծ ապրանքի ներկրումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս