Մոտ օրերս հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի էկոլոգիական վիճակի մասին: Բայց զարմանալին այն է, որ Լապշինի հայտարարության համար պատասխանատու գերատեսչություններից մեկը՝ Առողջապահության նախարարությունը, լռում է: Այսպես, ըստ Լապշինի՝ Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդությունները շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը:
Ի դեպ, այդ մասին է խոսում պաշտոնական վիճակագրությունը, իհարկե պատճառների մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում գրանցված մահվան դեպքերի մեծ մասի հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններնն են: Օրինակ, Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 346 մարդ: Պաշտոնապես այս տարվա 9 ամիսների ընթացքում քաղցկեղից մահացել է 4085 մարդ, իսկ նախորդ տարի՝ 3894: Մասնագետները դժվարանում եմ պատասխանել` ինչու են օնկոլոգիական հիվանդությունները գնալով «երիտասարդանում»: Նրանց պնդմամբ՝ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են ունենումնշված երկու հիվանդությունների աճի վրա:
Բայց Լապշինը, Հայաստանում ապրելով 4 ամիս, զգացել է,որ այնքան էլ առողջ չէ. «Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում: Այդքան հաճախ երբեքչեմ հիվանդացել տարբեր մանր-մունր հիվանդություններով, ինչպես Երեւանում»: Ապա նշել է չորս պատճառ.
1. Երեւանում սարսափելի կեղտոտված է օդըհարյուր հազարավոր հին մեքենաների պատճառով, որոնք երկիր են բերվում եվրոպական աղբատեղիներից:
2. Երեւանում չկա որեւէ գործարան, որը աղբ կվերամշակեր: Երեւանում մի քանի աղբավայր կա, դրանք գրեթե բոլորը քաղաքի հարավարեւմտյան մասում են` Նուբարաշենի մոտ եւ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա շրջաններում:
3. Լեռնարդյունահանման հանքերը եւ պղնձաձուլական կոմբինատներն Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում եւ Ագարակում:
4. Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը: Ես հասկանում եմ` եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառեն: Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներնու փոշին՝ փոխարենը թթվածին տալով:Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»:
Բացի այս, ըստ բլոգերի՝ 35-45 տարեկան իր երեւանցի ընկերներիմեջ շատերն են տառապում սրտի, երիկամների եւ թոքերի հիվանդություններով. «Մի քանի մարդ բուժվում է քաղցկեղից, մի երկուընկեր կաթված է տարել արդեն երեսուն տարեկանում, մյուսները պարզապես շատ հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով ու վիրուսներով շատ վատ էկոլոգիայի պատճառով»:
Բլոգերի մտահոգությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը եւ Շրջակա միջավայրի, ե՛ւ Առողջապահության նախարարություններից փորձեցմեկնաբանություն ստանալ,սակայն դա մեզ չհաջողվեց. երկու գերատեսչություններն էլ, որոնք Լապշինի հայտարարության հասցեատերերն են,լռեցին: Իսկ մեզ մի հարց էր հետաքրքրում՝ արդյոք մեր առողջությունը վտանգված չէ՞: Չէ՞որ մենք չորս ամիս չենք ապրում Հայասստանում, այլ ծնվել ենքու մեծացել այստեղ:
Բնականաբար,մեր հարցը անպատասխան մնաց: Կարծես իրենցչի մտահոգում, որ Հայաստանի էկոլոգիական վիճակիու մարդկանց առողջության մասին նման կարծիք են ձեւավորել եւ այն աշխարհով մեկ տարածում են:
Միայն նրանցից շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է արձագանքել՝ նշելով, որ Լապշինի՝ Երեւանը աշխարհի ամենաղտոտված տասը քաղաքներից մեկն է հայտարարությունը ապատեղեկատվություն է: «Դեռ ավելին,ոչ միայն մենք վատագույն տասնյակի մեջ չենք, այլ շատ պարամետրերով լավագույն ցուցանիշներն ունենք»: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրով գրավոր դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարան: Արձագանք չկա:
Սյունէ Համբարձումյան