Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ նրա պաշտպանական թիմը ցանկանում էր հերթական միջնորդությունը ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ։
Պաշտպանները դատարանին խնդրեցին այս շաբաթ ևս մեկ նիստ անցկացնել, որպեսզի մինչ դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդ գնալը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկվի։
Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, նշեց, որ կարող են այսօր ներկայացնել միջնորդությունը, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով այս շաբաթ հերթական նիստ նշանակելը հնարավոր չէ։