«TOPSPORTS» լրատվական կայքն անդրադարձել է «Ուրարտու» ՖԱ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից համացանցում անդադար քննարկվում է ՀՖՖ անդամների ցուցակի մաքրման մի քանի ակումբների համատեղ կոչը, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների առաջիկա ընտրություններին։

Մասնավորապես՝ տվյալ հոդվածում ակումբները կատարել են հետևյալ հայտարարությունը՝ «Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»։

Խոսելով բարոյական իրավունքի մասին, ֆուտբոլային հանրությունը չպետք է մոռանա մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ փորձ էր արվել կաշառելու այն ժամանակ Բանանց ՖԱ-ի (ներկայումս՝ Ուրարտու ՖԱ) Շիրակ ՖԱ-ի կողմից, որի արդյունքում Շիրակ ՖԱ-ն ոչ միայն զրկվեց ՀՖՖ անդամությունից, այլ նաև ենթարկվեց պատասխանատվության ՀՀ առաջնությունում 12 միավորից զրկվելու և դրանից բխող այլ սանկցիաների տեսքով, ընդհուպ մինչև քրեական գործի հարուցվելը։

Չնայած այդ ամենին, Շիրակ ՖԱ-ն հայտարարում է ՀՖՖ-ին անդամագրվելու իր մտադրության մասին տեղի ունեցացի հետ կապված անգամ առանց որևէ ներողություն խնդրելու այնպես, ինչպես թե «բան չի եղել»։ Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք, քանի դեռ Շիրակ ՖԱ-ն հրապարակային ներողություն չի խնդրել ֆուտբոլային հանրությունից և Ուրարտու ՖԱ-ից։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ։




Լրահոս