Ղարաբաղի հարցը կլուծվի միայն ռազմական ճանապարհով, այլ տարբերակ չկա. Լևոն Շիրինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում,  կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում:

Այսռ առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, պարզելու համար, թե ինչ սպասումներ ունի երկու հակամարտ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից:

«Հավանաբար կլինեն հավաստիացումներ, խոստումներ, որոնք իրականության հետ կապ չեն ունենա: Կոնֆլիկտի հիմքը չի փոխվել, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ցավալիորեն Արցախի հարցում բանակցությունների միջոցով լուծում չի լինելու: Բանակցությունները պետք են խաղաղ և կայուն վիճակը պահպանելու համար: Օրինակ՝ վերջին շրջանում սահմանային գոտում հակառակորրդի կողմից խախտումները քչացել են»,-ընդգծեց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ Ղարաբաղի հարցը կլուծվի միայն ռազմական ճանապարհով, այլ տարբերակ չկա:

«Լավրովը ո’չ Փաշինյանի հետ է համաձայն, ո’չ Ալիևի, Ռուսատանը վաղը կարող է Հայաստանի կողմ խոսի, նայած իրավիճակի: Հիմա այս վիճակւ մեզ ձեռնատու է, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, ճիշտ է ոչ խաղաղ պայմաններում: Մեր երկիրը կզարգանա այն ժամանակ, երբ մեր սեփկան արդյունաբերություն կստեղծենք, ուրիշ ճանապարհ չկա, մնացածը բլեֆ են: Ռուսաստանը կոնֆլիկտը պահում է, որպեսզի կառավարի»,-հավելեց Լևոն Շիրինյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս