Հանձնաժողովի արտահերթ նիստ կհրավիրվի․ իմքայլական պատգամավորները կգնան մինչև վերջ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 8-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ Քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման կանխարգելման վերաբերյալ: Բայց այդ հայտարարությանը սակավաթիվ՝ 2 տասնյակ պատգամավորներ միացան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները որոշել են հանձնաժողովին առաջարկել դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ հրավիրել, որպեսզի քննարկեն այդ նույն պահանջով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Նպատակ ունեն մինչեւ տարեվերջ ձեւավորել այդ խումբը եւ իրավական կարգավորում տալ ատելության խոսքին ու բռնության քարոզին: «Իմ քայլը» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը կա, եւ կներկայացնեն հանձնաժողովի առաջիկա արտահերթ նիստում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս