Ինչպես արդեն հայտնել ենք` դեկտեմբերի 2-ին ժամը 06:50-ի սահմանում Պաշտpանական բանակi հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:
Ազգությամբ եզդի, մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու համագյուղացիներն այս պահին գտնվում են դատաբժշկական գիտագործական կենտրոնում:
ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Աջամյանի հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը, հայտնեց, որ Արթուրին չեն հուղարկավորլու այնքան ժամանակ, մինչև չպարզվեն մահվան հանգամանքները:
«Մենք հիմա մի քանի ավտուբոսներով շարժվում ենք Երևան, բողոքի ցույց անելու Բաղրամյան 26-ի դիմաց, չենք լռելու»,- ասաց նա:
Հավելենք, որ Արթուրը տան միակ երեխան էր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան