Ոչ մի լումա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանի առաջարկներից է եղել ֆինանսավորել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը եւ 2020 թվականի լիցենզիան ստանալու նպատակով տրամադրել 17 մլն դրամ։

Սակայն տեղեկացանք, որ առաջարկությունը չի ընդունվել եւ կառավարության պատասխանը եղել է այն, որ պատճառը սահմանված ծրագրերի եւ միջոցառումների անհրաժեշտությունն են։ Այս թեմայի առնչությամբ զրուցեցինք Արման Աբովյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ առաջարկը չի ընդունվել, բայց կարծիք հայտնեց, թե գուցե վերջնական չէ եւ փոփոխություն հնարավոր լինի անել։

Նշենք, որ այս տարվա համար լիցենզիա տրամադրվել էր, եւ խաղն արդեն անցկացվում էր հայերենով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ խաղի վարող Կարեն Քոչարյանի հետ, որը տեղյակ չէր այդ փաստից եւ խոստացավ հիմնավոր արձագանքել ուսումնասիրելուց հետո։

Սակայն նա վստահեցրեց, որ այդ դեպքում ինքը խաղի համար հիմնադրամ կստեղծի եւ կփորձի հանգանակություններով պահել խաղը եւ վճարել լիցենզիայի գումարը։




Լրահոս