ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքիսկսած 3%-ի չափով`հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում.

անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
անշարժ գույքի ձեռքբերում«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
վերանորոգման աշխատանքների իրականացում,
կառուցման իրականացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek#:

Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանները.

նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած;
տարեկան տոկոսադրույք`3,5% -13,7%;
արդյունավետ տոկոսադրույք`6% -15%;
վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի;
վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի;
վարկի նվազագույն գումար` 1 միլիոնՀՀ դրամից սկսած;
վարկի առավելագույն գումարը`մինչև 80 միլիոն ՀՀ դրամ;
վճարունակության պահանջներիդյուրացվածգործընթաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:




Լրահոս