Սիլվարդ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով:
Այսպես.
Սիլվարդ Արմենի Սարգսյանն 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ներխուժել է հասարակական վայր հանդիսացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ՝ երկրորդ հարկում առկա վերակենդանացման բաժանմունքի դիմաց, հասարակության ներկայացուցիչների՝ ԲԿ այցելած անձանց և բուժաշխատակիցների ներկայությամբ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, որի ժամանակ հակաբարոյական և հակաօրինական գործողությունները դադարեցնելու իրեն արված դիտողության համար հայհոյել է անվտանգության աշխատակիցներին և բուժաշխատակիցներին, որի ընթացքում դիտավորությամբ ոտքով հարվածել և կոտրել է վերակենդանացման բաժանմունքի մուտքի դռան մի մասը ու մտել վերակենդանացման բաժանմունք՝ շուրջ 10 րոպե խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը: