Գարիկ Սարգսյանին սպառնո՞ւմ է Տրդատ Սարգսյանի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնից:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, հայտարարել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը մարզպետը հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել, և կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով:

Արդյոք Գարիկ Սարգսյանին սպառնո՞ւմ է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ճակատագիրը, ցույց կտա ժամանակը:




Լրահոս