Վաղը խորհրդարանը կշարունակի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիշեցնենք, որ քննարկումները լիագումար նիստերումսկսվել էին դեռ նոյեմբերի 17-ին մեկնարկած նստաշրջանում, իսկ այս ժամանակահատվածը նախատեսված էր խմբակցություններից ստացված առաջարկների քննարկման եւ բյուջեի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախագծի քննարկման արդյունքներով խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկություններն ու եզրակացությունները, հետաքրքիր պատկերի ականատես եղավ:
Նախ նշենք, որ երեք խմբակցությունների կողմից ներկայացվել է 225 առաջարկ, որից 28-ը` իշխող «Իմ քայլ»-ի կողմից, 46-ը` ԲՀԿ-ի, եւ 115-ն էլ ներկայացվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից:
Եվ ինչպես սպասելի էր, ընդդիմադիր խմբակցությունների բոլոր առաջարկները մերժվել են,որն էլ,ըստ էության, նաեւ պատճառ է հանդիսացել նախագծի վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշման: Սակայն այս ամենից զատ հետաքրքիր է, որիշխողուժի 28 առաջարկներից շատ քչերն են դրական եզրակացություն ստացել: Այլ կերպ ասած, կառավարությունը մերժել է անգամ խորհրդարանի իշխանական թեւին:
Իսկ այժմ առաջարկների մասին. օրինակ` ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը բարձրացնել եւ հավասարեցնել 2020 թվականի համար կանխատեսվող պարենային զամբյուղի արժեքին` 36 հազար դրամի, սակայն այս առաջարկը չի ընդունվել: Չընդունված առաջարկներից է նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացումների 1 տարով կասեցումն ու բազմակողմանի ուսումնասիրությունը` ծրագրի արդյունավետության եւ հիմնավորվածության հետ կապված:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանկողմից ներկայացված առաջարկների մեծ մասը վերաբերում էր նորոգումներին, ընդ որում` մարզերի հետ կապված: Օրինակ, նրանք առաջարկել են 2020 թվականի պետական բյուջեիմիջոցներովնորոգել Արագածոտնի մարզի Օշական համայնքի մշակույթի պալատի դահլիճի բեմը, ապահովել բեմի լուսավորությունը, ջեռուցումըեւ վերանորոգել հանդերձասրահները: Սակայն կառավարությունից պատասխանել են, որաշխատանքների իրականացմանը հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում: Բացի այդ, նրանք առաջարկել են 2020 թվականի բյուջեում ներառել Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը, սակայն այս դեպքում էլ նույն պատասխանն են տվել:
Ինչպես արդեն նշեցինք,ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկներից շատ քչերն են ընդունվել: Դրանցից է, օրինակ, Վահագն Թեւոսյանի առաջարկը, որը վերաբերում էր ռադիոյի եւ հեռուտահաղորդումների ֆինանսավորման ավելացմանը:
Նարեկ Զեյնալյանն առանձին ներկայացրել է 5 առաջարկ, որից 2-ն է միայն մասամբ ընդունվել, մյուսներըմերժվել են: Եվ բացի դրանից, նա նաեւ Արփի Դավոյանի հետ ներկայացրել է 2 առաջարկ, որոնք վերաբերում են առողջապահության ոլորտին: Օրինակ` նրանք առաջարկում էին նախատեսել շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում, եւ ի պատասխան` կառավարությունից հայտնել են, որ այդպիսի մտադրություն իրենցմոտ առկա է:
Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ ներկայացրել են 6 առաջարկ, որից մեկնէ ընդունվել: Խոսքը հայրենադարձության ծրագրին ավելի շատ գումարներ հատկացնելուն է վերաբերում: Վահե Հովհաննիսյանի երկու առաջարկները մերժվել են, եւ դրանք վերաբերում էին դրամական ավանդների փոխհատուցմանը, եւ առաջակում էր փոխհատուցման շահառուների շրջանակը մեծացնել, սակայն մերժվել է:
Մեկ այլ պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել է 5 առաջարկ, որից մեկն է մերժվել: Նա առաջարկել շենքային պայմաններ ունեցող մշակութային հաստատություններում դիտարկել «Արմաթ» լաբորատորիաներ բացելու հնարավորությունը: Սակայն կառավարությունից արձագանքել են, որ, օրինակ, Բամբակաշատ գյուղի մշակույթի պալատում «Արմաթ» լաբորատորիաների ստեղծման նպատակը հանրակրթական դպրոցներում բնագիտամաթեմատիկական ուղղվածության մակարդակի զարգացումն է, ուստի գյուղի մշակույթի տանը լաբորատորիա հիմնելը չի բխում միջոցառման տրամաբանությունից:
Օրինակ`մերժվել է նաեւ մի առաջարկ, որով պատգամավորը ողջունել է խոցելի խավերի համար հասցեական ու առաջանցիկ քայլերը եւ առաջարկել դիտարկել նախկին Խնայբանկում ավանդ ունեցող բազմազավակ ընտանիքների շահառուների փոխհատուցումը որպես չափորոշիչ ու ներառել դա առաջնահերթությունների շարքում, սակայն մերժվել է:
Իսկ, ահա, պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջարկել է Վրաստանի հայալեզու լրատվամիջոցների համար նախատեսված 10 միլիոն դրամը կրկնապատկել, սակայն կառավարությունից պատասխանել են, որառաջարկությանը հնարավոր է անդրադառնալ առաջիկա բյուջետային գործընթացի շրջանակներում: 3-ական առաջարկություն են ներկայացրել նաեւ Վարազդատ Կարապետյանն ուՎիկտոր Ենգիբարյանը, որոնք եւսմերժվել են: Օրինակ`վերջերս առաջարկներից մեկով փաստում էր, որԱրմավիրի մարզի Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը ունի հրատապ վերանորոգման կարիք, սակայն գումար տալու առաջարկությունը չի ընդունվել:
Նաիրա Հովհաննիսյան