Երեկ հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին առնչվող դեպքի քննությունն այլեւս դատարանում է:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործըքննող դատավոր Աննա Դանիբեկյանին էին մոտեցել Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը: Վերջինս ֆբ ուղիղ եթերում դատավոր Դանիբեկյանին հարցրել էր, թե արդյոք նա կա «վնգստացող դատավորների» ցանկում:
Ա. Դանիբեկյանը նշել էր, որ նրանք խոչընդոտել են իր ազատ տեղաշարժմանը, վիրավորել իրենու անհարգալից վերաբերմունք դրսեւորել: Գործն, ի դեպ, հարուցվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, բայց նախաքննական մարմինը որոշել է կալանավորվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի պատիժը մինչեւ հինգ տարի ազատազրկումն է:
Այս գործըքննելու է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը: Նկատենք, որ երկու երիտասարդներին իրավապահները տարբեր կալանավայրերում են պահում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Սարգիս Օհանջանյանը գտնվում է «Վարդաշեն»ՔԿՀ-ում, իսկ Նարեկ Մութաֆյանը`«Արմավիր»կալանավայրում: