ՊՆ-ն տարածք է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին եւ խնդրել իրենց տրամադրել Արագածոտնի մարզի Օշական համայնքում գտնվող «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությանը ամրակցվածԵրեւանումգտնվողանշարժ գույքըտրվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Օշական համայնքի ավագանին օրեր առաջ` նոյեմբերի 26-իորոշմամբ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնին պատկանող շենք-շինությունների սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը նվիրել է պետությանը:

Նշենք, որ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը լուծարել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, ինչի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ գործազուրկ դարձան:Այժմ կենտրոնը գտնվում է լուծարման գործընթացում:

Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով, ստեղծվել է լուծարման հանձնաժողով:

Բացի այս, հնարավոր է որ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կմարվեն «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի ամբողջ պարտավորությունները, որիցհետո ընկերության ամբողջ գույքը` որպես լուծարումից հետո մնացած գույք, կամրակցվիՊաշտպանության նախարարությանը: Իսկ ընկերության պարտավորությունները նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել են 50 մլն 835 հազար դրամ: Նկատենք նաեւ, որ գործարքից հնարավոր առաջացող նոր հարկային պարտավորությունները կկազմեն շուրջ 10 մլն 167 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս