Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գյուլբենկյան փողոցի հագուստի խանութներից մեկից փորձել են գողություն անել։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները թարմ հետքերով պարզեցին ոչ միայն գողության փորձն անողի ինքնությունը, այլև գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 3-ին Արաբկիրի քրեական հետախույզները վարչական շրջանը սպասարկող պարեկայինների հետ Գյուլնենկյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ոստիկանությունից տեղափոխվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու խոստովանական ցուցմունք տվել։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին նաև, որ բերման ենթարկվածը գողություններ է արել Կինյան փողոցի սրճարաններից մեկից, Փափազյան փողոցում գտնվող մի խանութից և այլ հաստատություններից։ Քրեական գործ է հարուցվել։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։