Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում: Գրում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով Էրդողան-Թրամփ հանդիպմանը, գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը ծայրաստիճան արդյունավետ հանդիպում են անցկացրել»,-գրել է Ալթունը: