«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում:
Արշալույսի համայնքապետը արդեն 12 տարի գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է, ում հորեղբայր Մանվելը երեք անգամ փորձել է թույլ չտալ գյուղապետ ընտրվել ու միշտ պարտվել է:
Հետաքրքիր է, «Իմ քայլը» և Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ կհամախմբվեն ընդհանուր հակառակորդին հաղթելու գաղափարի շուրջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: