Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է 11 հարց, որոնց թվում են մի շարք վարկային պայմանագրեր: Մասնավորապես, Հայաստանի եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին:




Լրահոս