ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու և փոխնախարար Գևորգ Լոռեցյանին բերման ենթարկելու հարցին։
«Քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, ըստ որոնց՝ դրանք շինծու են։ Բայց ՀՀԿ-ականները երեկ գրառումներ էին անում իրենց նախկին նախարար Սերգո Կարապետյանի մասին եւ քննադատում նրան՝ ցուցմունք տալու համար։ Իրենք էլ երկար ժամանակ պնդում են՝ Սարգսյանը պետք է կալանավորվի, բայց չկալանավորվեց»,- նշեց նա։
Մանրամասնրը՝ տեսանյութում: