ՀՀ ՊՆ-ն նոր նախագիծ է մշակել, որով նախատեսվում է օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի եւ նրա ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից, բայց եթե բժշկական օգնությունն ու սպասարկումը կատարվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ծախսերն իրականացվելու են ՊՆ ընդհանուր միջոցների հաշվին ներքին վերաբաշխումներ կատարելու միջոցով:
Սյունէ Համբարձումյան